русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴԺՈԽՔ
id129Դժոխք նշանակում է խավար տեղ, դժվարին կայան: Այսպես են կոչվել երկրի ընդերքը, զնդանները և առհասարակ՝ բոլոր դժնդակ և անլույս վայրերը:
Դժոխք էր կոչվում նաև Քրիստոսի գալստից առաջ մահացածների հոգիների վիճակը, քանզի նրանք գտնվում էին խավարում՝ զրկված Աստծո և Նրա հոգևոր լույսի հետ երանելի հաղորդությունից: Այդ վիճակում նրանք մնացին մինչև դժոխքի ավերումը:
Դժոխք են կոչվում նաև այն հավիտենական տանջանքները, որ սպասում են սատանային ու դևերին, ինչպես նաև այն չարագործներին, որոնք չեն ապաշխարում կամ էլ, լսելով փրկության ավետիսը, կամովին հրաժարվում են դարձից և մկրտությունից:
 
sacredtradition.am