SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴՊԻՐ
id133Այսպես է կոչվում Եկեղեցու նվիրապետության աստիճաններից առաջին 4-ը (դռնապան, ընթերցող, երդմնեցուցիչ, ջահընկալ) ստացած անձը: Ներկայումս Հայ Եկեղեցում ձեռնադրության միջոցով այս աստիճանները շնորհվում են միաժամանակ:
Դպիրը եկեղեցական շապիկ է կրում: Նա պարտավոր է բացել և փակել եկեղեցու դուռը, վառել և հանգցնել կանթեղներն ու մոմերը, հնչեցնել զանգերը, կարդալ քարոզներ և ընթերցվածքներ, երգել սաղմոսներ ու շարականներ: Ըստ իրեն տրված շնորհի՝ դպիրն իրավասու է երդմնեցնել դիվահարներին, այսինքն՝ աղոթքով վտարել դևերին:
 
sacredtradition.am