ՕՐԱՑՈՒՅՑ
id508Ժամանակի տևական հատվածները (օր, ամիս, տարի և այլն) չափելու համար ստեղծված այս մաթեմատիկական համակարգը միշտ եղել է կրոնի կարևոր բաղկացուցիչը: Այն ստեղծվել, պահպանվել և փոփոխվել է գերազանցապես կրոնական պետքերի համար, ծառայել է նախ և առաջ կրոնական տոների,
ծեսերի ստույգ ժամանակները որոշելուն, ունեցել է նաև տնտեսական, կենցաղային կիրառություն:
Ժամանակը չափվում է բնական (աստղագիտական) երևույթների պարբերությունների հետ այն համեմատելու միջոցով: Լինում են հիմնականում լուսնային, լուսնաարեգակնային, արեգակնային (նաև աստղային) օրացույցներ: Մեզ հասած հայկական հնագույն օրացույցները արեգակնային են, մասամբ նաև՝ աստղային:
Լուսնացույց գործիք՝ լուսնային ժամացույց
Երևան, ձեռ. 3880, XIV դ.
Հայոց բուն օրացույցը սկսվել է մ. թ. ա. 2341 թ.: 551-ին
Հայ Եկեղեցին ստեղծում է քրիստոնեական
Տոնացույց հայկական ավանդական արեգակնային օրացույցի հիման վրա (Հայոց Մեծ թվական): VII դ.
Անանիա Շիրակացին բարեփոխում է հայկական օրացույցը, իսկ XII դ. սկզբին
Հովհաննես Սարկավագը ստեղծում է Հայոց Փոքր թվականը և Սարկավագադիր կոչվող կարգը, որը կիրառվում է
Հայսմավուրքներում:
1924 թվականից
Հայ Եկեղեցին ընդունել և սրբագործել է հռոմեական նոր օրացույցը, որն այսօր կիրառվում է աշխարհի մեծ մասում: