русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
id5111. Օրհնությունը սիրո արտահայտությունն է և բարի կամքի հաստատումը: Այն հատուկ է թե՛ Աստծուն և թե՛ մարդկանց:
Աստվածային օրհնությունը լինում է ժամանակավոր և հավիտենական, նյութական ու հոգևոր: Օրհնելով Իր սիրելիներին՝ Աստված ապահովում է նրանց արտաքին խաղաղությունն ու բարեկեցությունը կամ էլ օժտում ներքին հոգևոր խաղաղությամբ ու շնորհներով՝ հաղորդ դարձնելով Իր աստվածային կյանքին ու երանությանը:
Մարդու օրհնությունը լինում է և՛ մերձավորի, և՛ Աստծո հանդեպ: Մերձավորին օրհնելը յուրահատուկ աղոթք է և բաղձանք՝ նրա վրա հրավիրելու աստվածային բարեհաճությունը: Իսկ Աստծուն օրհնել նշանակում է Նրանից գոհանալ սրտի խորքից վերառաքվող սիրով ու երախտագիտությամբ: Եկեղեցական աստվածպաշտությունը լի է Արարչին վերառաքվող օրհնություններով և օրհներգներով, որոնք ինքնաբուխ արտահայտութունն են աստվածային օրհնությանը գոհությամբ արձագանքող մարդկային սրտի:


2. Օրհնություն է կոչվում նաև հոգևորականի միջոցով աստվածային շնորհի հրավիրումը որևէ անձի կամ առարկայի վրա, ինչն արտահայտվում է տյառնագրությամբ՝ խաչաձև շարժմամբ և հատուկ աղոթքով: Նման օրհնությունը հաճախ վերաբերում է նաև որևէ կարևոր նպատակի կատարմանը, եթե այն չի հակասում պատվիրաններին և կարիք է զգում շնորհի օժանդակության: Այդպիսի օրհնությամբ են կատարվում Եկեղեցու խորհուրդները:


3. Գիշերային ժամերգության մեջ օրհնություն են կոչվում Սուրբ Գրքից վերցված այն մարգարեական երգերը, որոնք երգվում են սաղմոսի կանոնից հետո (տե՛ս Սաղմոսերգություն): Օրհնությանը հաջորդում է համապատասխան սկսվածք և բովանդակություն ունեցող Օրհնության շարականը:


 
sacredtradition.am