русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՕՐԵՆՔԻ ՏԱԽՏԱԿՆԵՐ
id510Այսպես են անվանում այն 2 քարե տախտակները, որոնց վրա Աստծո կողմից գրվեց Տասնաբանյա օրենքը [տե՛ս Ելք 24.12, 32.15-16]: Այն բաժանելով 2 մասի՝ Տերը մատնանշեց պատվիրանի երկու հիմնական կողմերը, որոնք վերաբերում են Աստծուն և մարդկանց:
Օրենքի տախտակները կոտրվեցին Մովսես մարգարեի ձեռքով, երբ նա բարկացավ կռապաշտության մատնված իսրայելացիների վրա (տե՛ս Ոսկե հորթ): Սակայն զղջալուց հետո ժողովուրդը դարձյալ արժանացավ օրենքի տախտակներին, որոնց վրա այս անգամ Տասնաբանյան գրեց Մովսեսը Աստծո թելադրանքով [տե՛ս Ելք 34.27-28]:
 
sacredtradition.am