русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՊՈՂԻՔՏՈՍ ՄԵԼԻՏԻՆԱՑԻ (+259)
id532Պողիքտոսը հայոց Մելիտինե (Մալաթիա) քաղաքի ազնվականներից էր, բարձրաստիճան պաշտոնյա՝ ամուսնացած քաղաքի կառավարիչ Ֆելոքսի աղջկա հետ: Նրա մտերիմ ընկերն էր Նեարխոն անունով մեկ այլ պաշտոնյա, որը քրիստոնյա էր: Երբ Դեկիոս կայսեր (249-251) հրովարտակը, որը խստիվ արգելում էր քրստոնեությունը, հասնում է Մելիտինե, Նեարխոնը թախծալից հրաժեշտ է տալիս ընկերոջը՝ ենթադրելով, որ շուտով կնահատակվի: Իսկ Պողիքտոսը, որ այդ գիշեր հայտնություն էր ստացել, նախանձախնդրությամբ լցված, բոլորի աչքի առաջ պատռում է կայսեր հրովարտակը և ցասումով ջարդում երկրպագության համար հրապարակ բերվող կուռքը: Ֆելոքսը, շփոթված իր դստեր ամուսնու անսպասելի արարքից, սկզբից հորդորում է նրան անմիջապես ետ կանգնել իր խոսքերից, բայց տեսնելով Պողիքտոսի անկոտրում կամքը՝ մահապատժի վճիռ է արձակում: Պողիքտոսին չեն կարողանում ետ կանգնեցնել նաև իր կնոջ և զավակների աղաչանքները, քանի որ նա, տակավին մկրտված չլինելով, արժանացել էր երկնային շնորհի և նախաճաշակել հավիտենական կյանքի երանավետ փառքը: Այսպես, բոլորի համար անսպասելի կերպով, մկրտվելով սեփական արյամբ, նա դառնում է Մելիտինեի առաջին մարտիրոսը:
Հետագայում Մելիտինեում ս. Պողիքտոսի անվամբ կառուցվում է մեծ եկեղեցի, որը երկար ժամանակ հռչակված ուխտատեղի էր բարեպաշտ քրիստոնյաների համար:
 
sacredtradition.am