русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՊԱՏԿԵՐԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
id412Պատկերամարտությունը, իբրև կրոնական շարժում, մերժել է սրբապատկերի գործածությունը՝ այն համարելով աստվածպաշտության համար մերժելի ու վնասակար: Այն մեծ ուժգնության է հասել Բյուզանդիայում VIII-IX դդ., օժանդակվել է կայսրերի կողմից և ուղեկցվել հալածանքներով ու սրբապատկերների զանգվածային ոչնչացմամբ: Փոփոխական հաջողություններից հետո X դ. այն վերջնական պարտություն է կրել:
Հայաստանում պատկերամարտությունը նման չափերի չի հասել. այն եղել է միայն իբրև աղանդավորական շարժումներին ուղեկցող երևույթ և երբեք պաշտոնական բնույթ չի կրել: Հայ Եկեղեցու վարդապետները միշտ դատապարտել են այն՝ լուսաբանելով սրբապատկերի հոգևոր դերն ու նշանակությունը քրիստոնյայի կյանքում:
 
sacredtradition.am