русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՊԵՆՏԵԿՈՍՏԵ
id415Այսպես էր կոչվում այն տոնը, որը նշվում էր Իսրայելում Զատիկից 50 օր հետո: Այն հաստատված էր ի հիշատակ Տասնաբանյա օրենքի, որն Աստված տվեց Մովսեսի միջոցով Սինա լեռան վրա: Այդ տոնին Երուսաղեմում բազմահազար ժողովուրդ էր հավաքվում ոչ միայն Հրեաստանից, այլև աշխարհի տարբեր երկրներից: Աստվածային իմաստությամբ այդ օրն էլ նախասահմանվեց ս. հոգեգալուստը, որով ծնվեց Քրիստոսի Եկեղեցին՝ որդեգրելով բազում ազգերի:
 
sacredtradition.am