русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՊԱՐՍԱՄ (II դ. սկիզբ)
id529Ս. Տրիփոնի և ս. Ոնոփրիոսի հետ իբրև ճգնավոր հիշատակվող այս սրբի մասին ստույգ տեղեկություններ պահպանված չեն: Սակայն մեծ հավանականությամբ այս անունը նույնացվում է ս. Բարսիմեոսի (կամ Բարսամիայի) հետ, որը Եդեսիայի եպիսկոպոսն էր Տրայանոս կայսեր օրոք (98-117): Վկայաբանության համաձայն՝ սուրբ եպիսկոպոսը մեծ եռանդով ու զորությամբ քարոզում ու դարձի էր բերում բազում հեթանոսների, որոնց թվում էին քաղաքի քուրմ Սարբիլիոսն ու նրա քույր Բեբայիան: Միասին մկրտվելով սուրբ եպիսկոպոսի ձեռքով՝ նրանք բացահայտորեն վկայեցին իրենց դարձի մասին և մարտիրոսության պսակի արժանացան: Ձերբակալվեց նաև ս. Պարսամը և ենթարկվեց խստագույն չարչարանքների, սակայն դահիճները չհասցրին կյանքից զրկել նրան, քանի որ վրա հասավ կայսեր՝ ձերբակալված քրիստոնյաներին ազատություն շնորհելու հրամանը: Սուրբ եպիսկոպոսը, շարունակելով իր փրկավետ քարոզչությունը, վախճանվել է խաղաղությամբ:
 
sacredtradition.am