русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
5 հունվարի 2022թ. չորեքշաբթի, ԳՁ
Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
Նաւակատիք






ՃՐԱԳԱԼՈՒՅՑ
id320Այսպես է կոչվում Աստվածահայտնության և Զատիկի տոներին նախորդող երեկոյան արարողությունը: Նրա անունը ծագել է «ճրագ լուցանել (վառել)» արտահայտությունից, քանի որ եկեղեցում երեկոյան բազմաթիվ լապտերներ ու կանթեղներ են վառվում, և պատարագ է մատուցվում, որի ընթացքում բոլոր հավատացյալները վառվող մոմեր են բռնում: Արարողությունից հետո շատերը եկեղեցում վառած մոմերը, որպես օրհնություն, տանում են տուն:

Ս. Ծննդյան ճրագալույց
Ս. Էջմիածնի Մայր տաճար. 5 հունվարի, 2006 թ.
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի

Ճրագալույցի լապտերների ու մոմերի լույսը խորհրդանշում է այն հոգևոր լույսի ճառագումը մեր մեջ, որ մեզ պարգևեց Փրկիչն Իր տնօրինություններով:



 
sacredtradition.am