русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԼՈՒՅՍ
id212«Աստված լույս է, և Նրա մեջ խավար չկա, բոլորովի՛ն չկա»,- ասում է ս. Հովհաննես ավետարանիչը [Ա Հովհ. 1.5]: Նա այսպես է ասում, որովհետև իր սրտի մաքրության շնորհիվ տեսնում էր Աստծո փառքը և հասել էր իսկական աստվածճանաչողության:
«Ես եմ աշխարհի լույսը,- ասում է Հիսուսը.- ով Իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» [Հովհ. 8.12]: «Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ Ինձ հավատում է, խավարում չմնա» [Հովհ. 12.46]:
Այսպիսով, լույսը խորհրդանիշն է Աստծո և Նրանից ճառագող շնորհի, որով լցվում է հավատացյալի հոգին, իսկ խավարը սատանայի և ամենայն չարիքի, անհավատության ու մեղքի նշանակն է:
Ավետարանում ասվում է. «Ով չարիք է գործում, նա ատում է լույսը և չի գալիս դեպի այն, որպեսզի իր գործերը չբացահայտվեն: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին» [Հովհ. 3.20-21]:
Հոգևոր, իմանալի լույսի թեման հաճախ է հանդիպում սուրբ հայրերի գրվածքներում և եկեղեցական երգեցողության մեջ՝ որպես ճշմարիտ քրիստոնեկան կյանքի կենդանի վկայություն:
 
sacredtradition.am