русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԹԱՓՈՐ
id189Եկեղեցական հանդիսավոր արարողությունների ժամանակ ողջ հոգևոր դասը զգեստավորված, խաչվառով, երբեմն լապտերներով ու այլ եկեղեցական սպասքներով գալիս է ատյան կամ դուրս է գալիս եկեղեցու բակը՝ կատարելու հավուր պատշաճի արարողությունը: Վերջինս կարող է լինել անդաստան, հոգեհանգիստ, Խաչվերացի թափոր և այլն: Թափորով դիմավորում կամ ճանապարհում են բոլոր հոգևոր առաջնորդներին՝ կաթողիկոսին, պատրիարքին և թեմակալ առաջնորդին:
Թափորի մասին Հայ Եկեղեցու Տոնացույցը հատուկ թելադրանքներ ունի: Առանձնապես դիտարժան է մեռոնօրհնության օրվա թափորը:

Հանդիսավոր թափոր Ս. Ծննդյան ճրագալույցի ավարտին
Ս. Էջմիածնի Մայրավանք. 5 հունվարի, 2006 թ.
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի

 
sacredtradition.am