русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԹԼՓԱՏՈՒԹՅՈՒՆ
id191Սա հին ուխտում կատարվող հատուկ արարողություն էր, որի ընթացքում հատում էին բոլոր 8 օրական արու զավակների առնանդամի ծայրամաշկը՝ թլիփը:
Թլփատության ծեսը Աբրահամից ի վեր մշտապես պահել են բոլոր եբրայեցիներն ի նշան ուխտի: Դրա մասին պատվիրված էր նաև Մովսեսի օրենքում: Այն շարունակում էին պահել նաև առաքյալների քարոզչության ժամանակ քրիստոնեություն ընդունած հրեաները՝ այդ սովորությունը կարևոր համարելով իրենց փրկության համար: Այս առիթով Պողոս առաքյալը հանդիմանեց նրանց՝ ասելով, որ Հիսուս Քրիստոսի համար նույնն են թլփատվածն ու անթլփատը, որ առավել կարևոր է Աստծո պատվիրանները պահելը:
Քրիստոնեության մեջ «թլփատություն» բառը գործածվում է անուղղակի իմաստով՝ որպես հավատարմության և հնազանդության խորհրդանիշ: Այն կոչվում է սրտի թլփատություն, որ կատարվում է հոգով և ոչ թե մարմնով, Աստծո և ոչ թե մարդկանց առջև:
 
sacredtradition.am