ՔՐԻՍՏՈՆՅԱ
id500Այս անունն է կրում
Քրիստոսին իբրև
Աստծո Որդի, մարմնացած
Աստված և Աստվածամարդ խոստովանող, Նրան հավատացող և նվիրված յուրաքանչյուր անձ, ում համար Հիսուսը իր և համայն աշխարհի
Փրկիչն է:
Քրիստոնյան Աստվածորդու երախտիքների ժառանգորդն է, Նրա որդեգիրը և հավատարիմ ծառան: Ճշմարիտ քրիստոնյայի սրտում բարին գերիշխում է
չարի նկատմամբ, միտքը ձգտում է դեպի
երկինք, իսկ գործերը վկայում են նրա ունեցած շնորհների մասին: Սիրով,
խոնարհությամբ ու ողորմածությամբ նա երկրի վրա ներկայացնում է
Քրիստոսին՝ իբրև Նրա գործակիցը և Նրա
խորհրդական մարմնի անդամը: