русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ
id388Ողջախոհությունը 4 մարդաբանական առաքինություններից մեկն է: Ի հակադրություն բղջախոհության մահացու մեղքի՝ այն զարդարում է մարդուն պարկեշտ ու վսեմ վարքով: Ողջախոհությամբ մարդը սանձում է իր ստորակարգ մարմնավոր հակումները, անպատկառ երևակայությունն ու պիղծ խորհուրդները, ձգտում բոլորին նայել մաքուր և լուսավոր հայացքով:
Բոլոր մյուս առաքինությունների պես ողջախոհությունը ևս ձեռք է բերվում աստվածային շնորհի օժանդակությամբ և անձնական ճգնություններով՝ աղոթքով, պահքով, երկրպագություններով:
Ինչպես ասում են ս. վարդապետները, երբ մարդը չի ձգտում ողջախոհ լինել, նա նմանվում է անբան կենդանիների՝ թույլ տալով, որ իր սրտում տիրեն աստվածամարտ ու մարդատյաց դևերը, որոնք ոչնչից այնքան չեն հրճվում, որքան մարդուն անպարկեշտ ու անառակ արարքների մեջ գցելուց:
Ողջախոհությունն արհամարհող քրիստոնյան մշտապես խոցվում է աշխարհի անմաքուր հրապույրներով, կորցնում շնորհն ու իր առաքինությունների պտուղները և հաճախ գայթակղության առիթ լինում ուրիշների համար: Մինչդեռ նա, ով ձգտում է անպայման ձեռք բերել այս առաքինությունը, օրեցօր պայծառանում է մտքով ու զվարթանում սրտով, առավելանում շնորհներով և լուսավորում մերձավորներին:
 
sacredtradition.am