русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԷՋՄԻԱԾՆԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ
id176Կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը 618 թ.: Կենտրոնագմբեթ, քառախորան, միջանկյալ 3/4 խորշերով, անկյուններում՝ 4 ավանդատներով եկեղեցի է: Ավագ խորանի տակ գտնվում է 301 թ. նահատակված ս. Հռիփսիմեի դամբարանը:
Ս. Հռիփսիմե եկեղեցին իր ճարտարապետության կատարելությամբ այդ տիպի հուշարձանների լավագույն օրինակն է:

Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքը հյուսիսից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի

1653 թ. տաճարի արևմտյան մուտքի առջև կառուցվել է քառամույթ սրահ, որի վրա 1790-ին հավելվել է զանգակատուն: 1950-ական թթ. պեղումների ժամանակ եկեղեցու որմնամույթերի տակ հայտնաբերվել են որպես խարիսխներ օգտագործված՝ հեթանոսական տաճարի քանդակազարդ խոշոր քարեր: Դրանց այդօրինակ տեղադրությունը խորհրդանշել է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության նկատմամբ:
 
sacredtradition.am