русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
18 հունիսի 2019թ. երեքշաբթի, ԲՁ
Սրբոց կուսանացն Գայիանեանց






ԷՋՄԻԱԾՆԻ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ
id175Կառուցել է 630 թ. Եզր կաթողիկոսը: Ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազալիկ է: Ավագ խորանի տակ գտնվում է 301 թ. նահատակված ս. Գայանեի (տե՛ս Հռիփսիմյան կույսեր) դամբարանը: Եկեղեցին վերանորոգվել է 1688 թ.: Նրա արևմտյան ճակատին կից կառուցվել է եռակամար սրահ, որը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն: Հավանաբար սրահի կառուցումից ոչ շատ ուշ որմնանկարվել են նրա երկու ծայրերի որմնախորշերն ու եկեղեցու գլխավոր մուտքի բարավորը:

Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցին հյուսիս-արևմուտքից
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի


 
sacredtradition.am