Դավիթը, որը Սենեքերիմ էր կոչվում, պարսիկներից նեղվելով, իր հայրենի ժառանգությունը՝ Վասպուրականը, տվել էր ինքնակալ Վասիլին ու փոխարենը ստացել Սեբաստիա քաղաքն իր շրջակա գավառներով։ Սրանք կատարվեցին ոչ թե հեռավոր ժամանակում, այլ երկու կամ երեք տարի առաջ. ահա այն ժամանակից մինչև այժմ արևելքն ընկավ հոռոմոց տիրապետության տակ։
Աղբյուր՝ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն,
թարգ.՝ Վ. Ա. Գևորգյանի, գլուխ Գ, էջ 12
«Հայաստան», Երևան, 1971