русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Տեր արքայի ցեղակիցները ևս՝ իշխանները, կուսակալները և առանձին պետեր, սպանվել էին այն ոստիկանի խարդավանական մահով: .... Իսկ ոմանք հարկադրաբար, ուրիշներն առանց հարկադրանքի, [այն է]՝ մերձավորներն ու հեռավորները, ավելի հեռու եղան նրանից գործով ու խորհրդով և օտարներին ավելի լավ ճանաչեցին, քան նրան։ Եվ ում նա սիրում էր բարեկամաբար, նրանից զատվեցին բացբերանության պատճառով և խառնվեցին թշնամիներիս։ Իսկ ոմանք էլ, ընդվզելով հագարացու սադրանքով, հարձակվում էին նրա վրա նախատինքներով ու մահվան սպառնալիքներով, ինչպես որ երբեմն մեր Տրդատի հետ [էին վարվում]։
Արքան սրանց և սրանցից առավելների մասին մտածում էր, որ եթե ամեն մեկը գնաց իր չար հաճույքների հետևից, ապա վերանում է նրա փրկության հույսը մարդկանցից, և մնում է միայն սպասել երկնային խնամակալությանը։ Այնուհետև նա գնում է Կապուտի քարանձավի ամրոցը, որ գտնվում էր Երասխի ձորում, և իջևանելով՝ այնտեղ է մնում, որովհետև այն անառիկ ամրոց էր։ Եվ քանի որ Իսմայելի բռնությունը ավելի էր ծանրանում նրանց վրա, մեկ տարի անց թշնամին պատի նման պաշարեց ու շրջապատեց ամրոցը։ Իսկ հետո մոլեգնած ոստիկանի հրամանով ռամիկն առաջ էր բերում պատերազմի ու շատերին կոտորելու աղմուկ՝ ջախջախվող մեծ գազանների ձայնի նման։ ....
Եվ քանի որ հագարացու ձեռքի տակ կային Քրիստոսի հավատացյալներից բազմաթիվ զինվորներ, միշտ զինելով նրանց՝ ուղարկում էր ամրոցի դեմ պատերազմելու՝ խնայելով յուրայիններին։ Տեսնելով այդ բոլոր ոճրագործություններն ու քրիստոնյաների կորուստը, որ կարծես իրենց մոտ կանգնած դահիճների կողմից էին խողխողվում, Սմբատ արքան, այնուհետև նպատակ դարձնելով իր մահը, անձամբ վճռելով և ուրիշների համար փրկության հոգացողներ գտնելով, անտեսեց իր փրկությունը։ Եվ Տիրոջ նկատմամբ Հովսեփի մարգարեաբարբառ խոսքի համաձայն նա արժանի համարեց, որ միայն ինքը մեռնի, և ոչ թե ամբողջ ժողովուրդը կորչի, և ըստ Եղիազարի՝ լավ համարելով քաջությամբ մեռնելը, քան արատավոր կյանքով ապրելը։
Եվ ապա ոստիկանից երդմնագիր խնդրելով՝ շարժվում է դեպի նա, խոնարհվում նրա առաջ և այդպիսով տարապարտ մահվան վտանգից առհասարակ փրկում է քրիստոնյա ժողովրդին՝ ամրոցում եղած իր ենթականերին և հագարացու ձեռքի տակ եղած այն քրիստոնյաներին, որոնց նա զինել էր։

Սմբատ արքայի նահատակության և նրա հետ կապված նշանների մասին

.... Ոստիկանը գալիս է Դվին քաղաք և անտեղի ընկնելով Սմբատ արքայի հետևից՝ դավաճանորեն մտածում է նրան չարաչար սպանելու մասին։ Եվ նրա կյանքին մահ խառնելով՝ նրան փակում է բանտում՝ ոտքերը դնելով երկաթյա շղթաների մեջ, բանտի անտանելի խուց պատրաստելով մեգի մեջ. ըստ Հոբի խոսքի՝ գցում էին նրա անկողինը՝ ցերեկը գիշեր դարձնելով, [և այդպիսով] լույսը մերժվեց նրա դեմքից բնակարանի մթության պատճառով։ Եվ նրա չարչարանքների, կապանքների, խոշտանգումների այս պատահարը գրեթե ձգվեց ու երկարեց մի ամբողջ տարի։ Դրանից հետո ոստիկանը, եռացող կաթսայի նման իր մտքում բորբոքվելով, հեռանում գնում է այն ամրոցը, որ կոչվում է Երնջակ, խլելու, փորելու, կորցնելու, գետնին հավասարեցնելու համար, քանի որ այնտեղ էին թաքնվել ու ամրացել բարեպաշտ տիկնայք՝ Սյունյաց մեծ իշխան Սմբատի մայրը, կինը՝ Գագիկի քույրը, Սմբատի եղբայր Սահակի կինը և ազնվական ու պատվական այլ տղամարդիկ ու կանայք։ Ապա վերցնելով իր հետ է տանում նաև Սմբատ արքային՝ շղթայակապ [վիճակում], իսկ հետո շրջապատում է ամրոցը՝ ահագին մեծ կռիվ տալով, անընդհատ ու անդադար նրանց վրա ավելացնելով աղմուկն ու խռովությունը։ Եվ ապա ոստիկանը, ցանկանալով Սմբատ արքայի չարաչար մահը, տակավին սկսում է կտտանքներով նրան տանջել։ Բորբոքված վրեժը հատուցելու բարկությամբ և նրա վրա ատամները կրճտացնելով՝ նրան տալիս է անօրեն դահիճների ձեռքը, որոնք, տանջանքներ ու չարչարանքներ որոնելով, իրենց դառը թույնը թափում էին նրա վրա։ Ավելանում էին սպառազինված զինվորները՝ ծեծելու, կոճղի վրա ամրացնելու, գելարանով սեղմելու ու ջարդելու համար։ Ինչպես նաև սաստիկ սովով ու ծարավով նա ուժասպառ է լինում ու տկարանում։ Եվ ոչ միայն դահիճներն էին արգելում ուտելիքների անհրաժեշտ պետքերից, այլ առավել ևս նա, իր կամքով չուտելով, Աստծուն էր ընծայում պիտանի ուտելիքները, ինչպես որ երբեմն Դավիթը իր ծարավ ժամանակ՝ ջուրը, որը Բեթղեհեմի ջրհորից էր: Այդպիսով, նրանք բոլորովին չէին գթում նրան։ Եվ եթե նա պետք է մեկուսանար կամ ինչ-որ ժամանակ լիներ առանց դահիճների հետ մենամարտելու, այն անցկացնում էր Քրիստոսի համար մշտամռունչ աղոթքներով, աղերսալի գոհությամբ ու օրհնությամբ։ Եվ Քրիստոսի նկատմամբ հաստատուն հավատով և աստվածային գոհության խորհրդով նա արժանանում է հաղորդության՝ Տիրոջ օրենքի մի վերակացուի միջոցով, ում Տիրոջ նախախնամությամբ հանդիպել էր այնտեղ։ Իսկ երբ նրան տանելով մղում էին դեպի մահ, նրան տրված չարչարանքների տեսիլքը նայողներին ավելի ողորմելի ու սարսափելի էր թվում, քան բուն գործերը: ....
Դաժան ու սաստիկ կտտանքներից, խոշտանգումներից ու քրտնահար չարչարանքներից հետո սրով կտրում են նրա գլուխը՝ զրկելով այս կյանքից. նա թագավորեց 22 տարի։
Իսկ ապականությամբ ու անսուրբ պղծությամբ լեցուն ոստիկանը չի հրամայում նրա մարմինը հողին հանձնել, այլ տարածելով փայտի վրա՝ գամերով ամրացնում էին Դվին քաղաքում։ Որովհետև ով թաղված էր Քրիստոսի հետ մարտիրոսական մահով, նա պարտավոր էր Նրա հետ էլ խաչակից լինել։ Եվ նահատակի նման նրա [ունեցած] համարձակությունը թող նրանից չհեռանա, որի մեջ կա մեծ վարձի հատուցում։ Իսկ այն տեղում, որտեղ երանելի ու երջանիկ թագավորին բարձր փայտի վրա ամրացրել էին գամերով, հավատացյալներից ու անհավատներից ոմանք ասում էին, որ տեսել են ճառագայթավետ լույսը, որ հարուստ նշույլներով վառվել էր իբրև ճաճանչավոր ճրագ թագավորի գլխի վերև՝ նրան հավասար։ Իսկ ովքեր ասում էին այդ, ճշգրտորեն ինչ-որ հավաստի բան էին կատարում։ Բայց մենք այդ տեսնողներին այնտեղ թողնենք, և ինչ որ տեսել ենք մեր աչքով, չենք հապաղի շտապ այդ մասին պատմել ձեզ։ Քանի որ երկրի հողը, որի վրա նրա պատվական մարմնից հոսել կաթել էր հյութը, բուժում էր շատ հիվանդների, նեղվածների ու տկարների։ Այդ հրաշքների պատճառով էլ հեթանոսներից ոմանք դառնում էին դեպի քրիստոնեական հավատը՝ ավազանի լույսով վերստին ծնվելով Աստծո Սուրբ Հոգու միջոցով։


Աղբյուր՝ Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Գ. Բ. Թոսունյանի, էջ 237, 239-243
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1996




 
sacredtradition.am