Հայոց Սմբատ զորավարը, գնալով հույների մոտ, խնդրեց զորքի օժանդակությունն ու եկավ Վանանդ գավառը: Մահմեդ զորավարը, այդ իմանալով, վրա հասավ, սաստիկ կոտորած արեց և ինքը վերադարձավ Դվին: Իսկ երբ տեղեկացավ, որ հայոց իշխանները հռոմեական զորք են բերել, Վլիթ Մահմետին հրամայեց բնաջնջել հայոց իշխաններին: Եվ Մահմետը Նախիջևանի ամիրա Կոսմոյին հրամայեց իր մոտ կանչել հայոց ազնվականներին ու բնաջնջել: Իշխանները միամտաբար գնացին այնտեղ: [Նրանց մեջ էին] Բագրատունիներից՝ Աշոտի որդի Սմբատը, Արծրունի տոհմից՝ Գրիգորն ու Կորյունը, Ամատունի տոհմից՝ Վարազ Շապուհը և իր եղբայրը, որոնց [արգելափակելով] եկեղեցում՝ այրեցին:
Աղբյուր՝ Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց,
աշխ.՝ Հ. Գ. Մարգարյանի,
© Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1983, էջ 101
(փոխադրությունը գրաբարից՝ Տ. Խաչատրյանի)