Երբ իսմայելացիները լսեցին հունաց Հերակլ արքայի մահվան մասին, համարձակվեցին ելնել Ասորիք և Հրեաստան, քանզի Ասորիքն ու Հրեաստանը Հերակլին էին պատկանում: .... Իսկ հաջորդ տարի ելան Պարսք և Հայաստան, գահընկեց արեցին պարսից թագավոր Հազկերտին և Պարսկաստանի կողմից մտան Հայոց աշխարհ: Եվ գրավելով գերեցին Մարերի ավանները, Գողթն գավառն ու Նախջավանը: Կոտորած արեցին ու [ժողովրդին] գերեվարելով անցկացրին Երասխ գետով՝ Ջուղայի մոտ, և գնդերի բաժանվելով՝ անցան Արտազ գավառ: [Այստեղ] նրանց ընդառաջ ելավ Թեոդորոս Ռշտունին և կոտորեց նրանց առաջապահ զորքը:
Աղբյուր՝ Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց,
աշխ.՝ Հ. Գ. Մարգարյանի, էջ 100
© Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1983
(փոխադրությունը գրաբարից՝ Տ. Խաչատրյանի)