русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Վռամը քսանմեկ տարի պարսից վրա թագավորելուց հետո մեռնում է՝ տերությունն իր Հազկերտ որդուն թողնելով: Սա, հաշտությունը մոռանալով, հենց թագավորելուն պես դիմում է Մծբինի մոտ եղած հունաց զորքերի վրա, Ատրպատականի գնդին էլ հրամայում է մեր աշխարհը մտնել: Սրանք եկան և անկարգ կերպով բանակ դրեցին Բագնաց ավանի (Բագավանի) մոտ:
Այս ժամանակ Մեծն Սահակի վրա մահվան հիվանդություն հասավ. աշակերտները նրան առան փոխադրեցին Բլուր կոչված գյուղը՝ իբրև մի ավելի սովոր և պարսից զորքերից ազատ տեղ, որոնք նրանց նեղություն էին տալիս: Այստեղ հասավ նրա վախճանը հիսունմեկ տարի եպիսկոպոսապետություն անելուց հետո՝ սկսելով հայոց վերջին Խոսրով թագավորի երրորդ տարուց մինչև պարսից Հազկերտ Երկրորդ թագավորի առաջին տարվա սկիզբը՝ նավասարդ ամսի վերջին, իր ծննդյան օրը: Մահկանացու ծնվելով՝ նա անմահ թողեց իր հիշատակը, պատվեց պատկերը, պատկառեց կոչումից, կյանքից կյանք փոխադրվեց և այնպես կենցաղավարեց այնքան տարի, որ ծերությունից ոչ մի տեսակ պակասություն չերևաց նրա վրա և ոչ որևէ ախտի ենթարկվեց: Նրա մասին պետք էր փառավոր ճառ գրել, դրվատել մեր սուրբ հորը, ինչպես նրան արժան է, բայց որպեսզի գլխի երկարությունը ընթերցողին ձանձրույթ չպատճառի, ուրիշ տեղի և ժամանակի կթողնենք այս բաները՝ այս գրքից դուրս, ինչպես սկզբի մասին էլ խոստացանք գրել:
Բայց նրա պատվական մարմինը վերցրին նրա սարկավագապետ Երեմիան իր աշակերտակիցներով և նրա հարսը՝ Մամիկոնյան տիկինը, Դստրիկ անունով, որ Վարդան ստրատելատի կինն էր, տարան թաղեցին իրենց Աշտիշատ գյուղում, որ գտնվում է Տարոն գավառում: Նրա աշակերտները, կրոնավոր սպուդեները (հուն.՝ փութաջան, տքնող. կրոնավորական կարգ, որի անդամներն ուխտում էին անդադար աղոթել և աղքատ ապրել), իրենց գավառները ցրվելով, վանքեր հիմնեցին և եղբայրներ ժողովեցին:
Սուրբ Սահակի վախճանվելուց վեց ամիս հետո, մեհեկան ամսի տասներեքին, երանելի Մեսրոպն էլ այս աշխարհից փոխվեց Վաղարշապատ քաղաքում՝ գերազանցելով բոլոր առաքինի մարդկանց, որպիսիք այն ժամանակ կային: Որովհետև ամբարտավանությունը և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով՝ երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված: Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, ծննդական միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ, մարմնով փառահեղ, սովորություններով աննման, խորհրդակցությամբ մեծ, հավատով ուղիղ, հույսով համբերող, սիրով անկեղծ, ուսուցանելիս անձանձրույթ: Բայց որովհետև բոլոր բարեմասնություններն անկարող եմ թվարկել, խոսքս կդարձնեմ նրա մարմնի հուղարկավորությանը:
Ինչպես լսեցի բազմաթիվ և արժանահավատ անձերից, խաչի ձևով աղոտ լույս էր շողում այն տան վրա, որտեղ երանելին հոգին ավանդեց. և շուտով չանհետացավ այս շողքը, քչերին տեսանելի չեղավ, այլ՝ բոլոր բազմությանը, այնպես որ շատ անհավատներ մկրտվեցին: Այս ժամանակ ժողովված բազմության մեջ աղմուկ և շփոթություն ծագեց այն պարկեշտ մարմինը թաղելու [տեղի] պատճառով, որ դեռ մահից առաջ իրեն վարժեցրել էր մեռելության: Բաժանվել էին երեք խմբի. մի մասն առաջարկում էր տանել Տարոն՝ իր ծննդավայրը, մյուսները՝ տանել Գողթն, որտեղ առաջին անգամ ուսուցանել էր, մի մասն էլ առաջարկում էր թաղել հենց Վաղարշապատ քաղաքում՝ սրբերի հանգստարանում: Բայց հաղթեց քաջ Վահան Ամատունին, որ ավելի ջերմեռանդ էր հավատով և հզոր էր մարմնով, քանզի պարսիկներն այդ ժամանակ նրան էին վստահել մեր Հայոց աշխարհի հազարապետությունը: Նա մարմինը վերցրեց և արժանավայել հուղարկավորությամբ տարավ իր գյուղը՝ Օշական: Եվ նույն լուսեղեն խաչի երևույթը դագաղի վրա գնում էր դեմ հանդիման բոլոր ժողովրդին, մինչև նրան հողին հանձնեցին Վահանը և նրա սպասավոր Թաթիկը, ինչից հետո նշանն աներևույթ եղավ: Իսկ եպիսկոպոսապետության աթոռին իբրև տեղապահ նստեց երանելի Մեսրոպի հրամանով նրա աշակերտը՝ Հովսեփ քահանան, որ Վայոց ձորից էր՝ Հողոցիմ գյուղից:


Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, գիրք Գ, գլուխ ԿԷ, էջ 233-235
© «Հայաստան», Երևան, 1990




 
sacredtradition.am