русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Արկադը վախճանվելով՝ նրա տեղ թագավորեց նրա որդին, որ կոչվեց Թեոդոս Փոքր. նա նույնպիսի բարեկամություն պահպանեց մեր աշխարհի և մեր Վռամշապուհ թագավորի հետ, բայց իր մասը նրան չվստահեց, այլ իրեն պահեց գործակալներով և պարսից Հազկերտ թագավորի հետ խաղաղություն կնքեց։ Այս ժամանակները եկավ Մեսրոպը՝ բերելով մեր լեզվի նշանագրերը։ Նա Վռամշապուհի և Մեծն Սահակի հրամանով ընտրությամբ երեխաներ ժողովեց՝ ուշիմ, առողջակազմ, լավ ձայնով և երկար շնչառությամբ, բոլոր գավառներում դպրոցներ հիմնեց և պարսից բաժնի բոլոր կողմերում սովորեցրեց՝ բացի հունական մասից, որոնք ձեռնադրության փոխարեն տուժեցին, որովհետև Կեսարիայի աթոռին ենթարկվելով՝ պետք է հունարեն գիր և լեզու գործածեին և ոչ՝ ասորերեն։
Մեսրոպը, Վրաց աշխարհը գնալով, նրանց համար էլ, իրեն տրված երկնային շնորհով, ստեղծում է նշանագրեր մի ոմն Ջաղայի հետ, որ հունարեն և հայ լեզուների թարգմանիչ էր, օժանդակություն գտնելով նրանց Բակուր թագավորից և Մովսես եպիսկոպոսից։ Ընտրում է երեխաներ, բաժանում է երկու դասի, և նրանց համար ուսուցիչներ է թողնում իր աշակերտներից Տեր Խորձենացուն և Մուշե Տարոնացուն։
Ինքն իջնում է Աղվանք՝ նրանց Արսվաղեն թագավորի և Երեմիա եպիսկոպոսապետի մոտ, որոնք հոժարությամբ հանձն առան նրա ուսումը և նրան հանձնեցին ընտիր երեխաներ։ Նա կանչեց Բենիամին անունով մի շնորհալի թարգմանչի, որին անմիջապես արձակեց Սյունիքի տեր երիտասարդ Վասակը իր Անանիա եպիսկոպոսի միջոցով, որոնց [օգնությամբ] նա նշանագրեր ստեղծեց գարգարացիների այն կոկորդաձայն, կոշտ, խժական, կոպիտ լեզվի համար։ Այնտեղ վերակացու թողնելով իր Հովնաթան աշակերտին, նաև արքունական դռանը քահանաներ նշանակելով՝ ինքը վերադառնում է Հայաստան և տեսնում, որ Մեծն Սահակը զբաղված է [Սուրբ Գրքի] թարգմանությամբ ասորերենից՝ հունարեն չգտնվելու պատճառով։ Որովհետև նախ՝ Մեհրուժանն այրել էր հունարեն գրքերը մեր ամբողջ աշխարհում, իսկ այնուհետև, երբ Հայոց աշխարհը [երկու մասի] բաժանվեց, պարսիկ վերակացուներն իրենց մասում ոչ ոքի թույլ չէին տալիս հունարեն սովորել, այլ միայն՝ ասորերեն։


Աղբյուր՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, գիրք Գ, գլուխ ԾԴ, էջ 214-215
© «Հայաստան», Երևան, 1990




 
sacredtradition.am