русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





125 ԺԲ. Սրանից հետո հրաման տվեց Տրդատ արքան հրովարտակ տանել իր իշխանության բոլոր երկրները հետևյալ օրինակով.
126 «Մեծ Հայքի Տրդատ արքայից՝ մեծամեծներին, իշխաններին, նախարարներին, գործակալներին և այլ մարդկանց, որոնք իմ իշխանության ներքո են գտնվում ավաններում, շեներում, գյուղերում ու ագարակներում, ազատներին ու շինականներին՝ ողջո՛ւյն՝ բոլորին միաժամանակ։ ....
128 Ամեն ոք թող գիտենա ձեզ ուղարկած մեր հրամաններից, որ ....
131 .... հոգալով մեր ընդհանուր օգտի մասին՝ [հրամայում ենք], որ պատվեք աստվածներին։ Արդ, եթե հանկարծ գտնվի որևէ մեկը, որ աստվածներին անպատվի, և նրան հայտնաբերեն, ոտքերը, ձեռքերն ու պարանոցը կապած պետք է բերեն արքունի դուռը, իսկ նրա տունը, կյանքը, ինչքը, ստացվածքն ու գանձերը՝ ամենը թող լինի նրանցը, որ այդպիսիներին հայտնաբերում են։ Ո՛ղջ եղեք բոլորդ օգնականությամբ աստվածների և մեր՝ թագավորներիս, որոնց հրամանը կատարում եք, և թող բոլորդ բնակվեք շենության մեջ, քանզի մենք ինքներս իսկ ողջ ենք»: ....
133 Մի այլ հրովարտակ ևս հրամայեց գրել իր իշխանության տակ եղած երկրներին ու գավառներին սույն օրինակով.
134 «Մեծ Հայքի Տրդատ արքայից՝ երկրներին, գավառներին, նախարարներին, զորքերին, շինականներին և ամենքին՝ ողջո՛ւյն։ Ո՛ղջ եղեք, իսկ մենք ինքներս ողջ ենք։
135 Դուք ինքներդ գիտեք, թե ինչպես աստվածների օգնականությամբ սկզբից, մեր նախնիների օրերից, բազում հաղթություն, խաղաղություն էր շնորհված, և կամ թե ինչպես բոլոր ազգերը նվաճված և մեզ հնազանդ էին։ Սակայն երբ չկարողացանք աստվածներին պաշտամունքով հաճեցնել, նրանց կամքը մեր նկատմամբ քաղցրացնել, ցասումով մերժեցին մեզ, զրկեցին մեծ տերությունից։ Մանավանդ քրիստոնյա աղանդի մասին պատվիրում եմ ձեզ, որ եթե գտնվի այնպիսին, որ հազար և բյուր դեպքից մեկ անգամ խափանարար լինի աստվածների պաշտամունքին, այդպիսին եթե գտնվի, [պետք է] շուտափույթ հայտնաբերվի, և արքունիքից պարգևներ ու պատիվներ շնորհվի հայտնաբերողին։ Իսկ եթե որևէ մեկը չհայտնի կամ թաքցնի այդպիսինը և ապա գտնվի, մահապարտ կհամարվի, արքունի հրապարակը բերվելով կսպանվի, և նրա տունը արքունիքին կտրվի։
136 Արդ, ինչպես որ ես չխնայեցի իմ վաստակավոր Գրիգորին՝ իմ սիրելիին, որին հենց նման պատճառներով չարաչար ու սաստիկ տանջանքներով տանջեցի և դրանից հետո նրան անմատչելի Խոր Վիրապ նետել տվեցի, որպեսզի իսկույն օձերին կերակուր դառնա, նույնիսկ նրա մեծ վաստակը նկատի չունեցա ի սեր աստվածների ու նրանց ահի, ապա թող ձեզ էլ ահ լինի և մահվանից երկյուղ, ուստի մնացեք աստվածների հովանավորության տակ և մեզնից բարին կգտնեք։ Ո՛ղջ եղեք, իսկ մենք ինքներս ողջ ենք»:


Աղբյուր՝ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,
թարգ.՝ Արամ Տեր-Ղևոնդյանի
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1983




 
sacredtradition.am