46 Այն ժամանակ թագավորը հույժ բարձրացրեց Տրդատին և մեծամեծ պարգևներ տվեց նրան, թագ դրեց գլխին և ծիրանի պատմուճաններով զարդարելով՝ պատվեց նրան։ Կայսրական զարդով շքեղացնելով մեծարեց և օգնական բազում զորք հանձնելով՝ ուղարկեց նրան սեփական Հայոց աշխարհը։
47 Հաղթական մարտում քաջություններ գործելուց հետո Մեծ Հայքի Տրդատ արքան վերադարձավ հունաց կողմերից։ Թագավորը շարժվեց եկավ հայոց կողմերը և հասնելով գտավ այնտեղ պարսից մեծաքանակ զորք, որ երկիրը գրավել էր, հպատակեցրել: Շատերին կոտորեց և շատերին փախստական դարձնելով՝ պարսից կողմերը քշեց, իսկ հայրենի տերությունը նվաճեց ու զորացավ նրա սահմանների վրա։
Աղբյուր՝ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,
թարգ.՝ Արամ Տեր-Ղևոնդյանի
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1983