29 Հայոց թագավորը երբ տեսավ [Անակին], ցնծությամբ ընդառաջ ելավ ու մեծ խնդությամբ ընդունեց նրան, մանավանդ երբ սա կեղծավորությամբ ու դավով սկսեց խոսել նրա հետ և իր գալու հավատարմությունը ցույց տալ։ «Այն բանի համար եմ քեզ մոտ եկել,- ասաց նա,- որ կարողանանք միատեղ ընդհանուրի վրեժը լուծել»:
30 Արդ, երբ թագավորը տեսավ այս մարդուն, որ եկել էր իր մոտ ամբողջ ընտանիքով, վստահորեն հավատաց նրան։ Այնժամ նրան պատիվ տվեց ըստ թագավորական օրենքների, հանեց նստեցրեց իր թագավորության երկրորդ աթոռին, և ձմեռվա ամբողջ ընթացքում ցրտաշունչ, հողմաշունչ սառնամանիքի օրերը ուրախությամբ անցկացրին։
Աղբյուր՝ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,
թարգ.՝ Արամ Տեր-Ղևոնդյանի
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1983