SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔ
id097Գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից արևմուտք՝ լեռան գագաթին: Հիշատակվում է X դարից: Եղել է Խաչենի իշխանների տոհմական տապանատունը: Վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցել է իշխան Հասան Ջալալ Դոլան 1216-1238 թթ.: Այն ներքուստ խաչաձև է՝ 4 անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ՝ ուղղանկյուն: Արևմտյան ճակատին կից է գավիթը (1266 թ.): Բացառիկ է եկեղեցու գմբեթի թմբուկը, որն ունի Հին և Նոր Կտակարանների թեմաներով պատկերաքանդակներ և շքեղ զարդաքանդակներ: Եկեղեցու արևմտյան ճակատը պսակում է «Խաչելության» խոշոր, բարձրարվեստ պատկերաքանդակը: Շքեղ հարթաքանդակ ունի նաև գավիթը:
Վանքը XIV դ. վերջից դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը:

Գանձասարի վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հյուսիս-արևելքից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի

 
sacredtradition.am