SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379)
id092Ս. Բարսեղ Կեսարացին 12 տիեզերական վարդապետներից է, ս. Գրիգոր Նյուսացու եղբայրը: Դեռևս կենդանության օրոք նա մեծ համբավ ու հարգանք էր վայելում իր հրեշտակային վարքով և աստվածաշնորհ վարդապետությամբ: Նրան անվանում էին ընդհանրական Եկեղեցու պայծառ ջահ և ավետարանական ճշմարտության լուսափայլ արեգակ:
Նախնական կրթությունը Բարսեղը ստացել է Կեսարիայում, այնուհետև ուսանել է Կոստանդնուպոլսում և Աթենքում: Շրջել է Փոքր Հայքում, Ասորիքում, Պաղեստինում, Եգիպտոսում՝ այցելելով այս երկրներում ճգնող մենակյացներին, և ինքն էլ նրանց օրինակով ճգնավորական կյանք է վարել: 364-ին Կեսարիայի Եկեղեցում նա ընծայվել է քահանայության, այնուհետև 370 թ. ընտրվել Կեսարիայի եպիսկոպոս:

Ս. Բարսեղ Կեսարացի
Երևան, ձեռ. 979. էջ 6բ, Ճաշոց, 1286 թ., Կիլիկիա

Նրա հմուտ և շնորհաբուխ գրչին են պատկանում բազմաթիվ աշխատություններ՝ նվիրված քրիստոնեական ընդհանուր վարդապետությանը, դավանական խրթին հարցերին, ճգնավորությանը և աստվածպաշտական կանոններին: Նա գրել է ս. պատարագի արարողության տեքստը, որը Հայ Եկեղեցու կողմից ընդունված Պատարագամատույցի հիմքն է կազմում:
Ս. Բարսեղի կյանքը և գործունեությունն առնչվել են քրիստոնեության պատմության երկու մռայլ էջերին՝ ուղղափառ քրիստոնյաների դեմ Հուլիանոս Ուրացողի և Վաղես կայսեր հալածանքներին, ինչպես նաև արիոսականության տարածման համաճարակին: Կյանքի վերջում Կեսարացին ողջ կարողությունները նվիրեց անաչառ ու անվախ հոգով թագավորներին հանդիմանելու, թուլասիրտ հավատացյալների ուրացումը կանխելու, նաև արիոսական աղանդի էությունը բացահայտելու գործին: Նրա պայքարը պսակվեց մեծ հաջողությամբ, և նա վայելեց այն իր վախճանից առաջ՝ խաղաղությամբ փոխադրվելով երկինք:
 
sacredtradition.am