ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆ
id088Եկեղեցական աստվածպաշտության մեջ հաճախ է հանդիպում այս բառը: Մենք
աղոթքի ընթացքում հայցում ենք ս.
Մարիամ Աստվածածնի,
հրեշտակների,
առաքյալների,
վարդապետների,
մարգարեների,
հայրապետների,
մարտիրոսների,
ճգնավորների և բոլոր
սրբերի բարեխոսությունը մեր
երկնավոր Հոր առջև՝ օգնելու մեզ
մեղքի դեմ պայքարում և
պատվիրանապահության մեջ:
Եկեղեցու վարդապետներն ուսուցանում են
սրբերի բարեխոսության հույժ կարևոր նշանակության մասին: Դեռևս հին
ուխտում տեսնում ենք, թե ինչպես են
հրեշտակները և սուրբ
մարգարեները բարեխոսում ժողովրդի համար: «Կանչի՛ր, եթե մեկը քեզ ձայն է տալու, կամ եթե տեսնելու ես սուրբ հրեշտակներից որևէ մեկին»,- ասվում է Հոբի գրքում [
Հոբ. 5.1]: Մարդը դիմում է
սրբերի օգնությանը իր
խոնարհության շնորհիվ, քանզի հպարտը չի հարգում և չի ընդունում ուրիշի
սրբությունը, ուստի և կարծում է, թե որևէ մեկի օգնության կարիքը չունի: Մինչդեռ
խոնարհը, որքան էլ կատարյալ լինի, աննախանձ սիրով գնահատում և գովում է նրանց, ովքեր լի են հոգևոր բարիքներով, և ձգտում է մերձենալ նրանց: Ահա այդ ձգտումն է արտահայտում
Եկեղեցին՝ կատարելով
սրբերի և
հրեշտակների տոները,
փառաբանելով Աստծուն նրանց սխրանքների համար, ովքեր
սրբությամբ ելան այս աշխարհից և այժմ բարեխոսներն են մեզ համար
երկնքում:
Հրեշտակի բարեխոսություն (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 206, էջ 524բ, Աստվածաշունչ, 1318 թ., Գլաձոր
Ծաղկող՝ Թորոս Տարոնացի
Մեզ համար հաշտության միջնորդ ու բարեխոս են նաև
Եկեղեցու քահանաները, քանի որ իրենց տրված հոգևոր իշխանությամբ նրանք բարեխոսում են
Աստծո առջև և արձակում մեզ
մեղքի կապանքներից:
Սրբերի բարեխոսությունը գործում է մինչև
ահեղ դատաստանը, քանզի այդ օրը սպառվելու է
Աստծո ողորմածությունը, և Նա բոլոր
սրբերի հետ խստորեն դատելու է մարդկանց ըստ Իր
արդարության: