ԱՐԻՈՒԹՅՈՒՆ
id077Չորս մարդաբանական
առաքինությունների շարքում արիությունը միջանկյալ տեղ է գրավում
խոհեմության և
ողջախոհության միջև: Այն համարվում է մարդու հոգու բարկական զորության, այսինքն՝ բարկանալու ընդունակության
առաքինությունը, որը ստորադաս է, այսինքն՝ ենթարկվում է բանականությանը, բարձր է մարդու ցանկություններից և իշխում է նրանց վրա:
Այս
առաքինությամբ մարդն ատում է
չարիքը և պաշտպանվում օտար ու մեղսալից
խորհուրդներից: Այնպես որ, մարդու միտքը
խոհեմությամբ բարին և ճշմարիտը ընտրելուց հետո պետք է զինվի արիությամբ՝ իր ընտրածը ամուր պահելու համար: Այդ իրագործվում է, մի կողմից, դրսից ներշնչվող
չար խորհուրդների, մյուս կողմից՝ ներսում հայտնված անմաքուր ցանկությունների դեմ բարկանալով և դրանք վանելով:
Այսպիսով, արիության
առաքինությունը լոկ մարդու արտաքին քաջությունը չէ, որը դրսևորվում է մարտի դաշտում կամ վտանգի պահին, այլ ամենից առաջ՝ այն ներքին՝
մեղքերը հաղթահարելու վճռականությունն է և
Աստծո պատվիրանները հավատարմորեն պահելու եռանդը: