id068Նշանակում է ուրախալի, բերկրալի լուր: Մեզ համար ավետիս է համարվում Հիսուս Քրիստոսի գալուստը, ինչպես նաև այն ամենը, որ պատմում է Նրա տնօրինությունների մասին, քանի որ դրանք մեծ ուրախություն են պատճառում մեզ: Չէ՞ որ դրանց միջոցով իրականացավ մեր ազատագրումը մեղքի կապանքներից:
Նրա ծննդյան ավետիսը երկնքիցԱստվածամորը բերեց Գաբրիել հրեշտակապետը: Իսկ Քրիստոսից հետո Նրա սքանչելի գործերի, խաչելության, հրաշափառ հարության, համբարձման և այդ ամենի միջոցով մեզ տրված փրկության ավետիսը աշխարհով մեկ տարածեցին Նրա աշակերտները: Այդ պատճառով նրանց քարոզելը կոչվում էր նաև ավետարանել (տե՛ս Ավետարան), այսինքն՝ ավետիսը հայտնի դարձնել: