SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍՐԲԱԶԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
id065Քրիստոնեական Եկեղեցու հարատևությունը պայմանավորված է նրա կենդանի ավանդությամբ, որն ապահովում է Սուրբ Հոգու շնորհների անխափան փոխանցումը սերնդից սերունդ:
Հիմնվելով Սուրբ Գրքի բացարձակ հեղինակության վրա՝ Եկեղեցու ավանդությունը այն լրացնում է հոգևոր կյանքին վերաբերող բազմաթիվ գրավոր և բանավոր ուսուցումներով, որոնք վերաբերում են ոչ միայն հավատին, այլև աստվածպաշտությանը, Եկեղեցու խորհուրդների կատարմանը, հոգևորականների գործունեությանը, ընդհանուր կարգուկանոնին և այլն:
Ժամանակ առ ժամանակ սրբազան ավանդությունը լրացվում է նորանոր սկզբունքներով ու կանոններով, հիշատակություններով և ծեսերով՝ հարստացնելով ու ամբողջացնելով Եկեղեցու կյանքը և ըստ ամենայնի նպաստելով շնորհի և ճշմարտության մշտառկայությանը նրա մայրական ծոցում:
 
sacredtradition.am