Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330)
id592Ս.
Կոստանդիանոսի Մեծի մայրը՝ ս. Հեղինե թագուհին,
Եկեղեցու կյանքում փայլեց ոչ միայն իր առաքինի վարքով և իր որդուն դեպի քրիստոնեական
հավատն ուղղորդելով, այլև այն մեծ ու եզակի
առաքելությամբ, որի շնորհիվ առավել փառավորվեց քրիստոնեությունը, և առավել պայծառացավ
Եկեղեցու փառքը:
Աստված երանելի թագուհու սրտում դրել էր
Քրիստոսի խաչափայտը գտնելու մեծ ցանկությունը, որի համար նա 326 թ. ուղևորվում է
Երուսաղեմ: Այստեղ իմանալով, որ Տիրոջ
խաչափայտը թաղված է այնտեղ, ուր կառուցված է Վեներայի
հեթանոսական տաճարը, թագուհին հրամայում է քանդել այն և փորել հիմքերը, մինչև որ գտնվում են երեք խաչափայտեր: Դրանց մեջ տերունականը հայտնի է դառնում շնորհիվ այն բանի, որ մի մեռյալ հրաշքով
հարություն է առնում, երբ դրվում է նրա վրա:
Խաչափայտի գյուտը մեծ ցնծություն է առաջացնում ողջ
Երուսաղեմում, և ժողովուրդը գալիս է տեսնելու և
երկրպագելու նրան:
Ս. Հեղինե թագուհու քանդակը (հատված)
Հռոմի Կապիտոլյան թանգարան
Ս. Հեղինեն մնում է Պաղեստինում ևս երկու տարի, որի ընթացքում կարգադրում է
եկեղեցիներ հիմնել
Քրիստոսի տնօրինական վայրերում.
Գողգոթայում՝ Փրկչի
գերեզմանի վրա,
Ձիթենյաց լեռան վրա, որտեղից Նա
համբարձվեց,
Բեթղեհեմում՝ Տիրոջ ծննդավայրում, ինչպես նաև Քեբրոնում, որտեղ
Աստված հայտնվել էր
Աբրահամին: Այսպես սուրբ թագուհու ջանքերով Պաղեստինը, որը հռոմեական կայսրերի կողմից վերածվել էր
հեթանոսական երկրի, դառնում է քրիստոնեկան ուխտատեղի: Ս. Հեղինեն նպաստում է նաև Պաղեստինում կուսանոցների հաստատմանը, որոնցում միառժամանակ ապրում է սպասուհու
խոնարհ կարգավիճակով:
Սուրբ թագուհին փառքով վերադառնում է Կոստանդնուպոլիս՝ իր հետ բերելով սուրբ
խաչափայտի մասունքը, և կարճ ժամանակ անց, 330 թ., հարազատ որդու գրկում խաղաղությամբ ավանդում է հոգին 80 տարեկան հասակում: