SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԿՅՈՒՐԵՂ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՎ ՆՐԱ ՄԱՅՐ Ս. ԱՆՆԱ (+362)
id573Ս. Կյուրեղ Երուսաղեմացու ժամանակակիցն էր՝ ազգությամբ հրեա, Հուդա անունով, որ իր մոր՝ Աննայի հետ ապրում էր Պաղեստինի հրեական համայնքում, որտեղ ճանաչված էր իր խիստ բարեպաշտությամբ և օրինապահությամբ: Սերում էր նույն ցեղից, որից էր ս. Ստեփանոս Նախավկան, և կենդանի հետաքրքրություն ուներ Քրիստոսի և Նրա աշակերտների հետ կապված իրադարձությունների ու դրանց առնչվող տեղանքների հանդեպ: Երբ կայսեր մայրը՝ ս. Հեղինեն, 326 թ. այցելում է Երուսաղեմ՝ փնտրելու Տիրոջ խաչափայտը, Հուդան իր իմացություններով օժանդակում է այդ գործին: Անձամբ ականատես լինելով խաչափայտի հայտնաբերման հետ կապված հրաշքին՝ նա հավատում է Խաչյալին և իր մոր հետ մկրտվում է՝ վերանվանվելով Կյուրեղ: Ս. Հեղինեի առաջարկով նա եպիսկոպոս է ձեռնադրվում Պաղեստինի քաղաքերից մեկում և սկսում է համարձակ քարոզել հրեաների ու հեթանոսների մեջ՝ նպաստելով շատերի դարձին ու փրկությանը: Հուլիանոս Ուրացողի (361-363) հալածանքների ժամանակ ս. Կյուրեղը և իր մայրը նահատակվում են՝ սոսկալի խոշտանգումների մեջ մնալով զվարթ ու հաստատակամ, ինչից ազդվելով՝ հալածիչ հեթանոսներից մեկը տեղում դարձի է գալիս և նրանց հետ կիսում մարտիրոսության պսակը՝ մկրտվելով սեփական արյամբ:
 
sacredtradition.am