ՍՈՓՈՆԻԱ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. երկրորդ կես)
id562Սոփոնիան սերում էր արքայական ցեղից. նա Հուդայի երկրի բարեպաշտ արքա Եզեկայի թոռնեթոռն էր: Ապրել է Հրեաստանի Հոսիաս թագավորի ժամանակ: Նա առաջինն էր, որ ձայն բարձրացրեց Հոսիասին նախորդած ամբարիշտ թագավորների պատճառով Հրեաստանում արմատացած
հեթանոսական պաշտամունքների դեմ և հորդորեց երիտասարդ թագավորին վճռական քայլեր ձեռնարկել երկրից
կռապաշտությունը արմատախիլ անելու համար:
Սոփոնիայի գիրքը սկսվում է
կռապաշտության և սնահավատ
հեթանոսական սովորությունների, Արարչի փոխարեն երկնային ուժերին
երկրպագելու պատճառով
Երուսաղեմին սպասող պատուհասի սպառնալիքով: «Մոտ է Տիրոջ մեծ օրը»,- ասում է
մարգարեն,- և այն «բարկության օր է, նեղության և վտանգի օր, թշվառության և կործանման օր» [
Սոփ. 1.15]: Տիրոջ օրը և դատաստանը, որ հետևանքն է համայն մարդկության
մեղքերի, թեև ներկայացված է խիստ ու դաժան գույներով, սակայն նրան հաջորդում է նոր, լուսավոր ու անվախճան երանությունը, որը պիտի ժառանգեն «երկրի բոլոր խոնարհները» և «Իսրայելի մնացորդը»: Այսպես Սոփոնիայի
մարգարեությունը հայում է ոչ միայն դեպի մոտակա ապագան՝
Իսրայելի ժողովրդին սպասող պատուհասները, ծանր գերությունն ու բերկրալի գերեդարձը, այլև՝ դեպի
երկնքի արքայության անվախճան հավիտյանը, որը հաջորդելու է վերջին դատաստանին: Եվ այն, ինչ կոչ է անում
մարգարեն Աստծո արդար բարկությունից խուսափելու համար, գրքի ենթատեքստում ուղղված է համայն մարդկությանը. «քննեցե՛ք ձեզ, ... փնտրեցե՛ք Տիրոջը, ... արդարությո՛ւն որոնեցեք» [
Սոփ. 2.1,
3]: