ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես)
id557Հովել մարգարեի անձի և ժամանակի մասին ոչինչ հայտնի չէ: Թեև նրա գրքի սկզբում նշվում է Եզեկիա թագավորի անունը, սակայն ներկայիս մասնագետները գտնում են, որ նրա գիրքը գրվել է ոչ թե մ. թ. ա. IX-VIII դդ., ինչպես ենթադրվում էր առաջ, այլ՝ V դ. երկրորդ կեսին, և
Երուսաղեմի ու Սիոնի, տաճարի և այնտեղ կատարվող
աստվածպաշտության մասին խոսքերը վերաբերում են հրեաների գերեդարձից հետո վերակառուցված քաղաքին ու տաճարին: Գրքի ստեղծման համար առիթ են ծառայել Հրեաստանում տեղի ունեցած բնական աղետները՝ մորեխների հարձակումը և դրան հաջորդած երաշտը, որից բնակչությունը սովի է մատնվել: Այս առիթով
մարգարեն կոչ է անում սթափվել և ազգովին
ապաշխարել մեղքի դիմաց սպասվող սոսկալի պատուհասից խուսափելու համար: Հովելը տագնապալից գույներով է նկարագրում է «Տիրոջ օրվա» մոտ լինելը, որը, սակայն, միաժամանակ
փրկության օր է արդարների և Տիրոջ անունը կանչողների համար: Նա
մարգարեանում է
Աստծո ժողովրդի վրա
Սուրբ Հոգու հեղման՝
հոգեգալստի մասին [
Հվլ. 2.27-31], որը և մեջբերում է ս.
Պետրոս առաքյալը Պենտեկոստեին՝ իր առաջին
քարոզի ժամանակ [
Գործ. 2.17-21]: Գիրքն ավարտվում է վախճանաբանական պատկերներով՝
ահեղ դատաստանի ողջ խստությամբ և անխուսափելիությամբ: