Ս. ՊԱՐՍԱՄ (II դ. սկիզբ)
id529Ս.
Տրիփոնի և ս.
Ոնոփրիոսի հետ իբրև
ճգնավոր հիշատակվող այս
սրբի մասին ստույգ տեղեկություններ պահպանված չեն: Սակայն մեծ հավանականությամբ այս անունը նույնացվում է ս. Բարսիմեոսի (կամ Բարսամիայի) հետ, որը Եդեսիայի
եպիսկոպոսն էր Տրայանոս կայսեր օրոք (98-117): Վկայաբանության համաձայն՝ սուրբ
եպիսկոպոսը մեծ եռանդով ու զորությամբ
քարոզում ու
դարձի էր բերում բազում հեթանոսների, որոնց թվում էին քաղաքի քուրմ Սարբիլիոսն ու նրա քույր Բեբայիան: Միասին
մկրտվելով սուրբ
եպիսկոպոսի ձեռքով՝ նրանք բացահայտորեն վկայեցին իրենց
դարձի մասին և մարտիրոսության պսակի արժանացան: Ձերբակալվեց նաև ս. Պարսամը և ենթարկվեց խստագույն չարչարանքների, սակայն դահիճները չհասցրին կյանքից զրկել նրան, քանի որ վրա հասավ կայսեր՝ ձերբակալված
քրիստոնյաներին ազատություն շնորհելու հրամանը: Սուրբ
եպիսկոպոսը, շարունակելով իր փրկավետ
քարոզչությունը, վախճանվել է խաղաղությամբ: