SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԿԻՐԱԿՈՍ ԵՎ Ս. ՀՈՒՂԻՏԱ (+305)
id526Հուղիտան և իր միակ զավակ Կիրակոսը քրիստոնեահալած Դիոկղետիանոս կայսեր (284-305) բազմահազար զոհերից են:
Երբ սկսվեցին հալածանքները, այս բարեպաշտ և աստուածասեր կինը, որ արդեն այրի էր, իր երեքամյա որդու հետ հեռացավ իր հայրենի փոքրասիական Իկոնիա քաղաքից դեպի Կիլիկիա և ապաստանեց Տարսոնում: Բայց շուտով այստեղ էլ սկսեցին հետապնդել քրիստոնյաներին, և Հուղիտան ձերբակալվեց: Անգութ դատավորը մանկան աչքի առաջ խիստ չարչարանքների էր ենթարկում Հուղիտային՝ հուսալով, թե նա կուրանա հավատը։ Բայց ո՛չ խոշտանգումները, ո՛չ էլ սեփական զավակի լացն ու ճիչը չէին սասանում Քրիստոսի աղախնի հավատն ու արիությունը: Դատավորը փաղաքշում էր Կիրակոսին, բայց նա չէր դադարում լալ ու կրկնել մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և պաշտում եմ Տեր Հիսուսին»: Ի վերջո մանուկը ձեռքերով ու ոտքերով այնքան հարվածեց դատավորին, որ վերջինս, խիստ նեղված ու զայրացած, աստիճաններով վայր գլորեց փոքրիկին: Կիրակոսը, գլուխը խփելով քարերի սուր եզրերին, տեղում մահացավ, իսկ քաջարի մայրը, տեսնելով, որ իր որդին նահատակության պսակի արժանացավ, սկսեց ուրախությամբ փառաբանել Աստծուն։ Չուշացավ և Հուղիտայի պսակը. նրան ենթարկեցին սոսկալի չարչարանքների և ի վերջո գլխատեցին՝ այդպես էլ չկարողանակով կոտրել սուրբ վկայուհու վերերկրային հավատարմությունն ու համբերությունը:
 
sacredtradition.am