id516Հին ուխտիվկայության խորանի, ապա Երուսաղեմի տաճարի ներքին տարածքի այն մասը, որը վարագույրով բաժանվում էր «սրբություն» կոչվող հիմնական սրահից, գերադրաբար «սրբություն սրբոց» անունն էր կրում, որովհետև նրանում պահվում էր ուխտի տապանակը, և այնտեղ մուտք գործելու իրավունք ուներ միայն քահանայապետը:
Սրբություն սրբոցը խորհրդանշում էր երկինքը («ուր մեր Նախակարապետը՝ Հիսուս, մտավ մեզ համար՝ լինելով հավիտենական Քահանայապետ» [Եբր. 6.20]), ինչպես նաև նախօրինակն էր քրիստոնեական տաճարի խորանի, որտեղ գտնվում է սուրբ սեղանը: