SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՔԱՂԿԵԴՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
id495Հայ Եկեղեցու վարդապետարանում և հայոց պատմագքրերում «քաղկեդոնականություն» բառով է բնութագրվում այն դավանական ուսմունքը, որն ընդունվել է 451 թ. Մարկիանոս կայսեր նախաձեռնությամբ գումարված Քաղկեդոնի ժողովում: Ըստ այդ ժողովի որոշումների՝ Քրիստոսի մեջ մարդկային և աստվածային բնությունները, անխառն և անշփոթ կերպով միավորված լինելով, չեն ներկայացնում մեկ աստվածամարդկային բնություն, ինչպես այդ բնորոշել է ս. Կյուրեղ Ալեքսանդրացին իր հետևյալ բանաձևով. «Մի է մարմնացյալ Աստծո Բանի բնությունը»: Այս պատճառով Քաղկեդոնի ժողովը մերժած Արևելյան Ուղղափառ՝ Ղպտի, Ասորի և Հայ Եկեղեցիների կողմից քաղկեդոնականությունը նաև երկաբնականություն է անվանվում:
Դարեր շարունակ բյուզանդական կայսրերը ձգտել են քաղկեդոնականությունը բռնությամբ պարտադրել ոչ միայն կայսրության տարածքում գտնվող, այլև սահմանակից և քաղաքականապես Բյուզանդիայից կախված երկրներին: Առժամանակ Հայաստանը նման կացության մեջ գտնվելու պատճառով Հայ Եկեղեցու հայրերը ստիպված են եղել լարված պայքար մղել քաղկեդոնականության դեմ՝ գումարելով հակաքաղկեդոնական ժողովներ և ստեղծելով երկաբնակությունը մերժող դավանական երկեր:
Քաղկեդոնականությունը Հայ Եկեցու կողմից մերժվում է առ այսօր:
 
sacredtradition.am