id491Սուրբ Գրքում այս բառը գործածվում է թե՛ մարդկանց, թե՛ Աստծո վերաբերյալ: Բայց հատկապես այն վերաբերում է Մեսիային՝ աշխարհի Փրկչին: Քրիստոսի անունը՝ Հիսուս, որ եբրայերեն նշանակում է փրկիչ, Գաբրիել հրեշտակապետի կողմից Նրան տրվեց հենց այն խորհրդով, որ Նա է Մեսիան, «քանի որ Նա պիտի փրկի Իր ժողովրդին իր մեղքերից» [Մատթ. 1.21]: