id488Ժամերգության մեջ փոխ են կոչվում այն մասերը, որոնք կազմված են սաղմոսներից կամ Սուրբ Գրքիօրհներգություններից: Դրանք կատարվում են 2 փոխասաց դպիրների կողմից՝ տուն առ տուն փոխեփոխ թվերգվելով: Յուրաքանչյուր փոխի սովորաբար հաջորդում են համապատասխան բովանդակությամբ երգ կամ շարական, ապա՝ քարոզ, աղոթք և մաղթանք: