SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՓԱՌՔ
id485Փառք ասելով սովորաբար հասկանում են անձի կամ երևույթի հռչակը, համբավը, նրա հայտնի դառնալը ամենքին՝ շնորհիվ որևէ արտասովոր հատկության կամ արարքի:
Սակայն, հոգևոր առումով, այս բառն առավել խոր և կարևոր իմաստ ունի. այն ոչ թե հռչակ և ճանաչում ունենալն է հասարակության մեջ, այլ ներքին կատարելության արտափայլումը: Այդպիսին է Աստծո փառքը, որով լցված է ողջ տիեզերքը, թեև այն ոչ բոլորն են տեսնում: Այդպիսին է հրեշտակների և սրբերի փառքը, որ նրանք ստացել են շնորհով, և յուրաքանչյուրն իր կատարելության չափով փայլում է իմանալի երկնքում:
Աստված երբեմն Իր անճառելի փառքը հայտնում է Իր երկրպագուներին տեսանելի լույսի միջոցով: Սակայն Տիրոջ սրբերը Նրա անհուն էությունից ճառագող փառքի լույսը հարաժամ տեսնում են հոգով և սքանչանում՝ իրենք էլ լցվելով ու փառավորվելով այդ լույսով:
Աստծո փառքը Նրա արարածների կյանքի աղբյուրն է: Այս պատճառով Տիրոջ հավատարիմ ծառաները և՛ երկնքում, և՛ երկրի վրա անդադար փառաբանում են Նրան:
 
sacredtradition.am