id484Աստծուն փառաբանելը, այսինքն՝ խոսքի կամ երգի միջոցով Նրան փառք տալը, աստվածպաշտության կարևորագույն կողմերից է: Եկեղեցական արարողություններում այն շատ մեծ տեղ է գրավում: Աստծո փառաբանությունը հաճախ ուղեկցվում է Նրա կատարելության գովերգմամբ, երախտիքների հիշատակումով և Քրիստոսիփրկագործությանխորհրդի արծարծմամբ:
Թե՛ ծեսի ընթացքում, թե՛ առանձնական աղոթքի պահին փառաբանելով Աստծուն՝ մեր սրտում հաստատվում է Աստծոփառքը, և հոգին լցվում է շնորհիլույսով: