SacredTradition :: Library
Գլխավոր
Գրադարան
Մուլտիմեդիա
Օրացույց
Նախագծեր
русский
english
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա
|
Բ
|
Գ
|
Դ
|
Ե
|
Զ
|
Է
|
Ը
|
Թ
|
Ժ
|
Ի
|
Լ
|
Խ
|
Ծ
|
Կ
|
Հ
|
Ձ
|
Ղ
|
Ճ
|
Մ
|
Յ
|
Ն
|
Շ
|
Ո
|
Չ
|
Պ
|
Ջ
|
Ս
|
Վ
|
Տ
|
Ց
|
ՈՒ
|
Փ
|
Ք
|
Օ
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ
|
ՏԱՍԱՆՈՐԴ
|
ՏԱՍՆԱԲԱՆՅԱ
|
ՏԱՍՆԵՐԿՈՒ ՓՈՔՐ ՄԱՐԳԱՐԵՆԵՐ
|
ՏԵԿՈՐԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՎԿԱՅԱՐԱՆ
|
ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔ
|
ՏԵՍԻԼՔ
|
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ
|
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ
|
ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ
|
ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ
|
ՏՆՕՐՀՆԵՔ
|
ՏՈՆԱՑՈՒՅՑ
|
Ս. ՏՐԴԱՏ ԹԱԳԱՎՈՐ (մոտ 250 - մոտ 330)
|
Ս. ՏՐԻՓՈՆ (+250)
ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ
id478
Աստվածաբանության
մեջ այսպես է կոչվում Արարչի կողմից արարածների նկատմամբ իրականացվող ծրագիրը կամ նպատակը: Իր տնօրինությունների միջոցով
Աստված
աստիճանաբար բացահայտել է Իրեն՝ ողջ մարդկությանն առաջնորդելով դեպի
փրկություն
:
Մինչև
Քրիստոսի
գալուստը
Աստված
նախապատրաստեց մարդկությանը՝ ընդունելու
փրկության
ավետիսը
: Նրա հատուկ
նախախնամությամբ
Իսրայելում
օրենքի
և
աստվածպաշտության
միջոցով աստիճանաբար ստեղծվեցին այն պայմանները, որոնցով պիտի գար
Փրկիչը
: Իսկ հեթանոս աշխարհը դարերի ընթացքում ի հայտ բերեց իր պաշտամունքների ունայնությունը և
ճշմարտությունից
զուրկ լինելը: Հայտնվելով նման անմխիթար վիճակում՝ նա կանգնեց նոր, աստվածային
հայտնություն
ստանալու անհրաժեշտության առջև:
Այսպես հասունացավ այն պահը, երբ իրականացան
մարգարեությունները.
եկավ
Քրիստոս
՝ իրագործելու Իր
փրկական
տնօրինությունները: Իր
ծննդյամբ
Նա միավորվեց մեր բնությանը և
մկրտությամբ
սրբագործեց այն: Անապատի
փորձությամբ
հաղթեց
սատանային
, խորտակեց խավարի իշխանությունը և
քարոզչությամբ
լուսավորեց մեր սիրտը
ճշմարտության
լույսով
: Իր հրաշագործություններով ամրապնդեց մեր
հավատը
և չարչարանքներով ու մահվամբ
քավեց
մեր
մեղքերը
: Իր հրաշափառ
հարությամբ
կործանեց
մահը
և
համբարձմամբ
մարդկային բնությունը հասցրեց
երկինք
:
Այս ամենից հետո
Աստված
իրականացրեց Իր վերջին տնօրինությունը՝ սուրբ
հոգեգալուստը
, որով մարդու մեջ բնակություն հաստատեց
Սուրբ Երրորդությունը
:
sacredtradition.am