ՎԵՂԱՐ
id464Գլխի հատուկ ծածկոց է, որը կրում է
կուսակրոն հոգևորականը: Այն սրածայր է, առջևի կողմից իջնում է մինչև հոնքերը, իսկ ետևից՝ մինչև գոտկատեղը: Վեղարը, ծածկելով կրոնավորի գլուխը, պարանոցը, թիկունքը, ուսերը և եզրերից սահմանափակելով տեսադաշտը,
խորհրդանշում է նրա անհաղորդ լինելը աշխարհիկ կյանքին և
շնորհով պահպանվելը
փորձություններից: