ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
id463Այսպես է կոչվում որևէ հոգևոր ուսմունք, ինչպես նաև
Եկեղեցու ողջ ուսուցողական համակարգը: Երբ ասում ենք քրիստոնեական վարդապետություն, հասկանում ենք այն ամենը, ինչ ուսուցանում է
Եկեղեցին՝ ներառյալ թե՛
դավանական, թե՛
աստվածպաշտական, թե՛
բարեպաշտական սկզբունքները: Միաժամանակ, զանազանվում են տարբեր ուսուցողական բաժիններ՝ կոչվելով, օրինակ,
ապաշխարության վարդապետություն,
փրկության վարդապետություն,
Սուրբ Երրորդության վարդապետություն և այլն: