ՍԿԻՀ
id442Սկիհը մեզ հիշեցնում է այն սուրբ բաժակը, որից խմեց Հիսուսը
խորհրդավոր ընթրիքին և հաղորդեց աշակերտներին:
Սկիհի մեջ է լցվում կարմիր գինին, որն այնուհետև
պատարագի ընթացքում վերածվում է
Քրիստոսի խորհրդական արյան: Այս սրբազնագույն
խորհրդի համար նախատեսված անոթը պետք է լինի արծաթյա՝ ներսից ոսկեզօծված: Լինում են և շատ խոշոր չափերի սկիհներ, որոնք նախատեսված են մեծ ու բազմամարդ արարողությունների համար:
Սկիհ
1756 թ., Վան: Ս. Էջմիածնի գանձատուն