SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԵՎԱՆԱՎԱՆՔ
id439Գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզում: Կառուցվել է 871-874 թթ. Մարիամ իշխանուհու կողմից: Բաղկացած է եռախորան, խաչաձև գմբեթավոր Ս. Առաքելոց ու Ս. Կարապետ եկեղեցիներից և գմբեթավոր դահլիճ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց (վերջինից պահպանվել են միայն հիմքերը):
Ս. Առաքելոց եկեղեցու դուռը և գավթի փայտե քանդակազարդ խոյակները, որոնք պահվում են Հայաստանի Պատմության ազգային թանգարանում և Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, IX դ. հայկական կիրառական արվեստի լավագույն նմուշներից են:

Սևանավանքի Ս. Կարապետ (առաջին պլանում) և Ս. Առաքելոց եկեղեցիները


Սևանավանքի Ս. Առաքելոց եկեղեցու դուռը
1486 թ.: Հայաստանի Պետական պատկերասրահի թանգարան

 
sacredtradition.am