ՍԵՂԱՆ
id438Դրախտից վտարելուց հետո
Աստված մարդուն չլքեց իսպառ: Բոլոր ժամանակներում էլ եղել են
Աստծո հետ
սրբազան հաղորդակցություն ունեցող ընտրյալ անձինք, որոնք իրենց
աստվածպաշտական նվիրումն արտահայտում էին
զոհաբերությունների միջոցով:
Սկսած առաջին արդար
Աբելից՝
Աստծո ընտրյալները հատուկ սեղան էին պատրաստում, որի վրա զոհեր էին մատուցում ի հաճություն
Աստծո: Այդ բոլոր զոհասեղանները սուրբ էին, քանզի խորին
երկյուղածությամբ և ակնածանքով նվիրված էին
Աստծուն, և Նա ընդունել էր նրանց վրա մատուցվող զոհերը: Սեղաններ պատրաստեց նաև
Մովսես մարգարեն վկայության խորանի համար, որը նախօրինակը և
խորհրդանիշն էր նոր
ուխտի, նրանում իրականացած
տնօրինությունների և
խորհուրդների:
Ինչպես ասում են
վարդապետները, հին
ուխտի բոլոր սեղանները սուրբ էին, և զոհերն ընդունելի էին Տիրոջ համար լոկ այն պատճառով, որ
խորհրդանիշն էին սպասվող
Մեսիայի, Նրա նվիրական
զոհաբերության:
Քրիստոս՝
Աստծո Գառը,
պատարագվելով՝ Իր
Եկեղեցուն ավանդեց
պատարագի խորհուրդը, որը կատարվում է սուրբ սեղանի վրա:
Այն գտնվում է
եկեղեցու խորանի կենտրոնում: Նրա վրա
քահանայի աղոթքի միջոցով հացը և գինին վերածվում են
Քրիստոսի մարմնի և արյան: Սուրբ սեղանը միաժամանակ
Աստծո աթոռն է, որի վրա անտեսանելի կերպով բազմած է
Սուրբ Երրորդությունը:
Ս. սեղանի հարդարանքը
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագ խորան
Սեղանի վրա միշտ ներկա է լինում
Ատյանի ավետարանը, որպեսզի միշտ հիշենք
Քրիստոսին, Նրա
պատվիրանները, ինչպես նաև
ահեղ դատաստանի օրը, երբ
Ավետարանով դատվելու են մեր բոլոր գործերը. քանզի սուրբ սեղանը նաև
խորհրդանշում է այն ատյանը, որից մեզ դատելու է
Քրիստոս: Այստեղ մշտապես գտնվում է նաև սեղանի
խաչը, որը հիշեցնում է, թե ինչ գնով է
Քրիստոս մեզ
փրկություն պարգևել: Սեղանը հարդարվում է
գոգնոցով, մոմակալներով ու ճաճանչներով, որոնք
խորհրդանշում են աստվածային
շնորհի փառքը: Իսկ վերևում կախվում է մշտավառ
կանթեղը:
Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցի-զանգակատան ավագ խորանի ս. սեղանը
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի
Հայոց հնագույն
եկեղեցիների սեղանները T-աձև տեսք են ունեցել: Ավելի ուշ շրջանում սեղանի ետնամասում ավելացավ խաչկալը՝ սեղանի
խաչը բարձրադիր և փառավոր ներկայացնելու համար: Խաչկալները սկզբում փայտից էին: Հետագայում դրանք վերածվեցին քարե, բարձր, գագաթը ծաղկած
խաչով պսակող յուրահատուկ վեմերի, որոնց կենտրոնում էլ զետեղվեց
Աստվածամոր սրբապատկերը: Այդպիսով ներկայիս շատ հայկական
եկեղեցիների խորանները՝ սեղանի շարունակություն հանդիսացող խաչկալ-նկարակալով հանդերձ, բավականին հանդիսավոր տեսք ունեն:
Խոր վիրապի վանքի Ս. Աստվածածին եկեղեցու խորանի ս. սեղանը
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի